Հրդեհ` Քասախ բնակավայրում. այրվել են ավտոմեքենա և երկու աղբաման



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 7-ին, ժամը 03։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Գ․ Նժդեհի փողոցում այրվում են աղբամաններ և ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 03:50-ին։ Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment