Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնահերթություններից է․ Տիգրան Ավինյան

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնահերթություններից է․ Տիգրան Ավինյան

Հիմնանորոգված հ. 76 մանկապարտեզում ստեղծվել է ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այստեղ նրանք ոչ միայն ստանում են գիտելիքներ, այլև մեծանում են ջերմ ու ապահով մթնոլորտում՝ ձևավորելով ընկերություն ու հիշողություններ։ Բարեկարգվել է նաև մանկապարտեզի բակը՝ դառնալով անվտանգ, գեղեցիկ և խաղերի համար հարմար տարածք։

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնահերթություններից է․ մեր նպատակը պարզ է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա սիրված և պաշտպանված»,- գրել է քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment