Նախարարության աշխատակիցն իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել. մանրամասներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարությունում հնչեցված կրակոցի դեպքից, որի հետևանքով կա վիրավոր․

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

Leave a Comment