
Նավթի գների բարձրացումը արդեն լուրջ ազդակ է համաշխարհային տնտեսության համար։
Եթե նավթի գինը շարունակի բարձրանալ, ապա աշխարհը կարող է բախվել տնտեսական ցնցման։ Սա նշանակում է՝ առաջիկա ամիսներին հնարավոր է տեսնել գների աճ, տնտեսական դանդաղում և մարդկանց գնողունակության նվազում։
Ինչու՞ է սա կարևոր․
Նավթը ազդում է գրեթե ամեն ինչի վրա՝ վառելիքից մինչև սննդամթերք։ Երբ այն թանկանում է, շղթայական կերպով թանկանում են նաև մյուս ապրանքներն ու ծառայությունները։
Արդյունքում՝
• բարձրանում են գները
• նվազում է մարդկանց գնողունակությունը
• տնտեսությունը դանդաղում է:
Այսինքն՝ նույն գումարով մենք կարող ենք ավելի քիչ բան գնել։
Տնտեսագետ Սուրեն Պարսյան