
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության հանցակիցներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ինքնասպան է եղել Մոսկվայի նախնական կալանքի կենտրոնի իր խցում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
«Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթխոնը ինքնասպան է եղել Մոսկվայի նախնական կալանքի կենտրոնում», – ասել է գործակալության աղբյուրը։
Նշված անձը, ով իսլամական ծայրահեղական գաղափարներ քարոզող խմբի անդամ էր, ըստ գործի նյութերի, հենց այդ խմբի ղեկավարների հրահանգներն է կատարել Ռուսաստանում, և «Կրոկուս»,-ում ահաբեկչությունից հետո փորձել է «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռ նստել ու մեկնել երկրից, սակայն նրան ձերբակալել են անձնագրային ստուգման ժամանակ։
Ահաբեկչի անշնչացած մարմինն այսօր են հայտնաբերել բանտախցում։ Ըստ ՌԴ իրավապահ մարմինների, քրեակատարողական ծառայության բժիշկն անմիջապես կանչվել է բանտախուց, սակայն վերակենդանացմանն ուղղված ջանքերն արդյունք չեն տվել։
Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 22-ին, 149 մարդ էր զոհվել։