Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը։
«Մրցաշարին մասնակցեցին 150 գեղասահորդներ Հայաստանից և տարբեր երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Հունաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ղազախստանից։
Այս մրցաշարը կարևոր հարթակ էր երիտասարդ տաղանդների բացահայտման, փորձի փոխանակման և միջազգային սպորտային կապերի ամրապնդման համար։
Երևանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային սպորտային իրադարձությունների հյուրընկալող քաղաք»։
