Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները հավաքվել են ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։
Նրանք մտադիր են խնդրանքով դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցուց ձերբակալված, այնուհետև կալանքի տարված դպրոցական Դավիթ Մինասյանի դասընկերները և նրանց ծնողներն ակցիա են արել նաեւ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով արդարություն: