Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը – Tsayg

«Իսրայելը սպանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների ծառայության հետախուզության ղեկավարին։ Իրանի առաջնորդներն ապրում են թիրախի տակ լինելու զգացումով։ Մենք կշարունակենք նրանց մեկ առ մեկ որսալ,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանները կրակում են քաղաքացիական անձանց վրա, և մենք վերացնում ենք ահաբեկիչների առաջնորդներին», – նշել է նա։

Ըստ Կացի՝ Իսրայելը «լուրջ վնաս է հասցրել» նաև Իրանի մետալուրգիական և նավթաքիմիական արդյունաբերությանը։ «Մենք կշարունակենք ջախջախել Իրանի ազգային ենթակառուցվածքները և հանգեցնել ահաբեկչական ռեժիմի քայքայմանն ու փլուզմանը, ինչպես նաև՝ ոչնչացնել Իսրայել պետության նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու և կրակ բացելու կարողությունները», – ասել է  նա։ Պատերազմի սկզբից ի վեր բացի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից սպանվել են Իրանի անվտանգության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ անվտանգության  քարտուղար Ալի Լարիջանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը։ Վերլուծաբանները նշում են, որ ապակենտրոնացված հրամանատարական կառուցվածքը թույլ է տվել Իրանին շարունակել համակարգել հարձակումները նույնիսկ այն դեպքում, երբ սպանվում են բարձրաստիճան պաշտոնյաներ։

Leave a Comment