
Թեհրանը պատասխաններ է պատրաստել հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգթոնի առաջարկին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնակն ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մի քանի օր առաջ միջնորդների միջոցով ներկայացվել են առաջարկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած ծրագիրը։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ նման առաջարկներն անտրամաբանական են։ Մեր շահերից և նկատառումներից ելնելով՝ մենք ձևակերպել ենք պահանջների մեր փաթեթը»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Բաղային նշել է, որ Թեհրանը նախապես գիտեր, թե ինչ է ուզում և որոնք են կարմիր գծերը։ «Քննարկման հենց սկզբից մենք պատրաստել ենք մեր պատասխանները։ Անհրաժեշտության դեպքում կհաղորդենք դրանց բովանդակության մասին»,- հավելել է արտգործնախարարության ներկայացուցիչը։