
ՀԱՊԿ-ն պետք է շատ նրբանկատ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ БелТА-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է ավելի նրբանկատ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ: Հայաստանում բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասել է պետության ղեկավարը։