Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև •

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հերթական անգամ քննարկվել է Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է զինծառայությունից վճարի դիմաց ազատվելու հնարավորությանը։

Քննարկման արդյունքում նախագիծը կրկին չի ստացել հանձնաժողովի աջակցությունը և մերժվել է։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ զինված ուժերում տարբերակում մտցնելը՝ պայմանավորված ֆինանսական հնարավորություններով, անընդունելի է։

Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է լուրջ բաժանումներ առաջացնել հասարակության մեջ՝ նույնիսկ ընտանիքների, հարազատների և ընկերների շրջանակում։

Մանուկյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, և նախագիծը չպետք է ընդգրկվի օրակարգում։

Leave a Comment