Ղեկավարվելով Հայաստանի շահով, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան



«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին աջակցելու որոշմանը։



«Կողմ թողնելով անձնական շահը, ղեկավարվելով Հայաստանի շահով, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment