Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի հարցը։
Այս մասին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը, Թեհրանը և մի քանի տարածաշրջանային միջնորդներ աշխատում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանների վրա, որը կարող է հանգեցնել դիմակայության լիակատար դադարեցմանը։
Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում համաձայնության հասնելու հավանականությունը փոքր է, սակայն դա կարող է լինել միակ հնարավորությունը կանխելու լուրջ սրացումը, որը կներառի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարվածներ և Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտների և ջրային համակարգերի վրա պատասխան հարձակումներ: