ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպիտ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ պահանջելով մինչև երեքշաբթի բացել Հորմուզի նեղուցը։ Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը փրկել էին վիրավոր ամերիկացի օդաչուին, ում ինքնաթիռը Իրանի կողմից խոցվելուց հետո ընկել էր ճակատային գծի հետևում։
Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր. «Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր՝ ամեն ինչ միասին։ Նման բան երբեք չի եղել!!! Բացեք նեղուցը, խելագար անպիտաններ, չէ՞ որ դուք կապրեք դժոխքում։ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ՄԻԱՅՆ! Փառք Ալլահին»։
Ավելի վաղ կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, կա «լավ հնարավորություն» Իրանի հետ համաձայնություն կնքելու երկուշաբթի օրը՝ իր սահմանած ժամկետի ավարտից առաջ։
«Ես կարծում եմ, որ վաղը լավ շանսեր կան, այս պահին բանակցություններ են ընթանում,- ասել է նա։ -Եթե նրանք գործարք չկնքեն և չանեն դա արագ, ես դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը գրավելու հնարավորությունը»։
