Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։
«Վախ պապ ջան, դու գնացիր անմիջապես Աստծո մոտ՝ Սուրբ Հարության օրը։ Հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,– սոցիալական ցանցերում գրել է նա։
Զորի Բալայանը 91 տարեկան էր։