Ամերիկյան զորքերն Իրանում փրկում իրենց օդաչուին. Թեհրանը խոցել է «Black Hawk» ուղղաթիռներ և «C-130» օժանդակ ինքնաթիռ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի վրայով ամերիկյան «F-15E Strike Eagle» կործանիչի խոցումից հետո անհետ կորած ամերիկացի օդաչուի փրկության մասին,այս մասին գրել է «TruthSocial» սոցիալական ցանցում։

«Մենք նրան գտանք։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը իրականացրել են այս երկրի պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը», – ասել է Թրամփը՝ նշելով, որ խոսքը գնդապետի մասին է։

Նախագահի խոսքով՝ փրկված զինծառայողը վիրավորվել է, բայց նրա վիճակը տագնապալի չէ, և նա «լիովին լավ կլինի»։

Որոնողական գործողությունները սկսվել են ուրբաթ օրը, երբ տարածաշրջանում խոցվել է «F-15E» կործանիչը։ CNN-ն ավելի վաղ հաղորդել էր, որ անձնակազմի երկրորդ անդամը փրկվել է վթարից կարճ ժամանակ անց։

Իրանի Լուրեստան նահանգի Կոհդեշտ քաղաքի մոտ՝ Կոհ-է-Սիյա շրջանում, տեղի է ունեցել ամերիկացի 2-րդ օդաչուին փրկելու լայնածավալ գործողություն: Հրապարակված կադրերի համաձայն՝ Իրանում խփված «F-15E» կործանիչի անձնակազմի երկրորդ անդամն ապաստան է գտել տեղի բնակիչների մոտ, սակայն գյուղը շուտով շրջապատվել է Բասիջի ուժերով:

«HH-60W CSAR» ուղղաթիռները, որոնց ուղեկցել է «A-10C+» գրոհային ինքնաթիռ, ուղարկվել են տարհանման համար: Երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինյալները մոտեցել են օդաչուի թաքստոցին, գրոհային ինքնաթիռը ճշգրիտ հարվածներ է հասցրել կառավարվող հրթիռներով: Օդային աջակցության շնորհիվ ցամաքային ուժերին հաջողվել է վերադարձնել օդաչուին, նախքան նրա գերեվարվելը:

Ամերիկացի օդաչուի փրկարարական առաքելությունը ձախողվել է, ԱՄՆ-ի երկու ուղղաթիռ խոցվել է, հայտնել է Իրանի հրամանատարությունը։

«Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին նշել է, որ Թեհրանը խոցել է «Black Hawk» ուղղաթիռներ և «C-130» օժանդակ ինքնաթիռ։

Իրանական կողմը չի հաստատել, թե արդյոք ամերիկյան կողմին հաջողվել է փրկել «F-15E» կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայնտել էր, որ ԱՄՆ-ի զինծառայողին փրկել են։

Leave a Comment