Ապրիլի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 15-18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-14 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 12-16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 14-17 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 5-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 16 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
