Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թայվանի ափերի մոտ գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Թայչունգ քաղաքից 99 կմ արևելք, որտեղ բնակվում է մոտավորապես 1 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել։