ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները, եթե այն 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Թեհրանը զգուշացրել է պատասխան հարվածների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ սպառնալով ոչնչացնել նրա էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։
«Եթե Իրանը լիովին չբացի Հորմուզի նեղուցը՝ հրաժարվելով իր սպառնալիքներից, 48 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի իրանական տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից», – գրել է նա։