Մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը։
«Մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխում ենք ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը։ Հաշվի առնելով, որ նախորդ երեք օրերն էլ հանգստյան են, հարկ ենք համարել այս որոշումը ընդունել նախապես, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պլանավորել իրենց արձակուրդը, արդյունքում մայիսի 1-ը, 2-ը, 3-ը և 4-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր»: