Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին և ՀՀ կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար


Հասարակություն


Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար։


Այս մասին Հնդկաստանի ԱԳ նախարարը գրել է X-ի իր էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում արտգործնախարարին Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի տարածքով դեպի Հնդկաստան հնդիկ ձկնորսների տարհանմանը նպաստելու համար»։


Leave a Comment