Դեպի սպանդանոց Հայաստանին ոչ թե ՀԱՊԿ-ն է տարել, այլ՝ ՔՊ-ն, ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ ՔՊ-ի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ բաց տեքստով սեփական ժողովրդին սպառնում են պատերազմով։
«Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում, Արցախը հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում. չնայած՝ ինչո՞ւ եմ զարմանում, մինչև հիմա Նիկոլ բերածները Նիկոլ բերողներ են փնտրում»,- ընդգծեց Հայաստանի 3-րդ նախագահը։
Նախագահը նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը, կարծես, երկերեսանության փառատոն ու կեղծավորության շքերթ լինի։
«Պարոնա՛յք, մենք այդ ծխերում չկանք, մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք»,- ասաց Սարգսյանը։