Արցախցիներին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի ու թռչելու վրա. նախագահ Սարգսյան


Քաղաքականություն


Արցախի հերոսական ժողովրդին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ  կյանքն ու քաղաքական կենագրությունը հիմնված է փախուստի ու թռչելու վրա, ՀՀԿ 18-րդ համագումարին ասաց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

«44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետ սեփական ժողովրդից փախչել ու վախեցած թաքնվել է բունկերում»,- ասաց նա։

Նախագահի խոսքով՝ մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտուն տեսքը. որ Փաշինյանը հեռանա կառավարության իր աշխատասենյակից մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։


Leave a Comment