Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին։ Նման հայտարարություն է տարածել «Կայունություն» կուսակցությունը՝ նշելով, որ չի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։
«Ելնելով գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին»,- հայտնել է կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։
Կուսակցությունն իր համակիրներին կոչ է արել կատարել քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին: