4 ապրիլի 2026 – 12:51 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային կենտրոնը՝ NASA-ն, X-ի իր միկրոբլոգում հրապարակել է տիեզերքից արված Երկիր մոլորակի նոր լուսանկարը:
«Մենք տեսնում ենք մեր մոլորակը որպես ամբողջություն՝ տպավորիչ կապույտ և շագանակագույն երանգներով: Կանաչ բևեռափայլը նույնիսկ լուսավորում է մթնոլորտը: Դա մենք ենք՝ միասին, հետևում ենք մեր տիեզերագնացների ճանապարհորդությանը դեպի Լուսին», – ասվում է գրառման մեջ:
Լուսանկարը արվել է «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացների կողմից, որոնք ուղևորվում են դեպի Լուսին։
«Օրիոն» տիեզերանավը որը չորս տիեզերագնացներով Լուսին է ուղևորվում «Արտեմիս-2» (Artemis II) առաքելության շրջանակում, ապրիլի 3-ին դուրս է եկել Երկրի ուղեծրից և շարժվում է դեպի նրա բնական արբանյակը։
«Օրիոն» տիեզերանավը «Արտեմիս-2» լուսնային առաքելության շրջանակում արձակվել է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 18:35-ին, Ֆլորիդայի Քեյփ Կանավերալից։ Նրա անձնակազմը 10 օրվա ընթացքում պետք է իրականացնի Լուսնի շուրջ թռիչք և առանց լուսնային մակերևույթին վայրէջք կատարելու վերադառնա է Երկիր։ Երկրի արբանյակը նրանից գտնվում է գրեթե 400,000 կիլոմետր հեռավորության վրա։ Լուսին նախորդ թռիչքը տեղի է ունեցել ավելի քան 50 տարի առաջ՝ 1972 թվականի դեկտեմբերի 7-ին, «Ապոլոն-17» տիեզերանավով։