Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։
Սուբրամանյամ Ջայշանկարը համապատասխան գրառում է կատարել X սոցիալական ցանցում։
«Շնորհակալություն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից, Հայաստանի միջոցով, Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար»,- գրել է նա։