Թուրքիայում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժն զգացվել է Հայաստանում – armeniatoday.am

Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին, Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ հյուսիս տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Օջախը գտնվել է 7 կմ խորությամբ։

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ երկրաշարժն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:

Leave a Comment