Ողբերգական դեպք՝ Երևանում. Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 տղամարդու դի է հայտնաբերվել

Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները

Ողբերգական դեպք՝ Երևանում. Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 տղամարդու դի է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Այս մասին հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։


Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։


Այսօր ավելի վաղ «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ առավոտյան Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 տղամարդու դի է հայտնաբերվել։


«Ենթադրվում է, որ տղամարդիկ ջրահեղձ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները», – ասել է Սարգսյանը։


Leave a Comment