Փեզեշքիանը հայտնել է Արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավարի դեմ մահափորձի և նրա տիկնոջ զոհվելու մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հայտնել է Արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավարի դեմ իրականացված մահափորձի և նրա տիկնոջ զոհվելու մասին։

«Հենց այն պահին, երբ ես դիմում էի ամերիկացի ժողովրդին, մեր Արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավարի դեմ մահափորձ իրականացվեց, ինչի հետևանքով նահատակվեց նրա անմեղ կինը։ Թող աշխարհը դատի՝ ո՞ր կողմն է մասնակցում երկխոսությանն ու բանակցություններին, և ո՞րը՝ ահաբեկչությանը», — այս գիշեր գրել է Փեզեշքիանը։

Leave a Comment