Ըստ Shamshyan.com-ի՝ ջրասուզակները հայտնաբերել են Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում ջրահեղձ եղած 2 քաղաքացիների մարմինները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
