Ավագ հինգշաբթի կաթոլիկ կարդինալ Պիցաբալան պատարագ մատուցեց Երուսաղեմի Սուրբ Հարության դատարկ տաճարում: Հավատացյալներին թույլ չեն տվել մտնել՝ ռմբակոծության վտանգի պատճառով, հաղորդում է Euronews-ը:
Պատարագ առանց ծխականների. այսպես է Լատինական պատրիարք Պիերբատիստա Պիցաբալան նշել Ավագ հինգշաբթիի պատարագը Երուսաղեմում: Այս տարվա Ավագ շաբաթը դժվար էր Իսրայելի կաթոլիկ համայնքի համար. Իրանում շարունակվող պատերազմի պայմաններում արգելվում են մեծ հավաքույթները, իսկ սուրբ վայրերը, ներառյալ՝ Սուրբ Հարության տաճար, փակ են՝ ռմբակոծության վտանգի պատճառով:
Կարդինալ Պիերբատիստա Պիցաբալան պատարագին ժամանել է հոգևորականների փոքր խմբով:
Ավագ հինգշաբթի կարդինալ Պիցաբալան կարողացավ պատարագ մատուցել, թեև առանց հավատացյալների, սակայն անցյալ կիրակի՝ Ծաղկազարդին, ոստիկանությունը նրան թույլ չտվեց նույնիսկ մտնել եկեղեցի, մասնավորապես՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Երուսաղեմի Լատինական պատրիարքությունն այս քայլը անվանել է «անհամաչափ և կրոնական ազատության խախտում»: Մի քանի երկիր, որոնց թվում՝ Իտալիան, Ֆրանսիան և Լեհաստանը, աջակցություն են հայտնել Երուսաղեմի կաթոլիկներին։