Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել


Միջազգային


Մառնեուլիում սպանված երիտասարդը 20-ամյա Ումիդ Բայրամովն է:

Կոկորդի շրջանում ստացած վերքերով երեկ նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց մահացել է: Ըստ տեղեկությունների՝ նա ամուսնացել էր ընդամենը մի քանի օր առաջ: Թե ինչն է դարձել սպանության պատճառը, այս պահին հայտնի չէ:

«Մթավարի» ալիքին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` դիտավորյալ սպանություն, որը պատժվում է 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Aliq.ge


Leave a Comment