
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ կործանիչը վթարի է ենթարկվել Պարսից ծոցում, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք խնդրել են անանուն մնալ՝ քննարկելու օպերատիվ հարցերը։
Խոսքը A-10 Warthog հարձակողական ինքնաթիռի մասին է։ Միակ օդաչուն ողջ է մնացել։
Ինչպես նշում է հրատարակությունը, հարձակողական ինքնաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ մոտավորապես նույն ժամանակ, երբ Իրանի վրայով խոցվել է ամերիկյան F-15E կործանիչը։
A-10 Warthog-ը ամերիկյան միատեղանի հարձակողական ինքնաթիռ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի օդային աջակցության և զրահապատ թիրախների ոչնչացման համար: