Առաջինն իրենց մրցապայքարը ավարտին են հասցրել 5-6-րդ դասարանների աշակերտները։ Երկօրյա հանդիպումների արդյունքում հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցը, իսկ երրորդ հորիզոնականում Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցն է։ Հաղթող թիմը նվաճել է հանրապետական եզրափակիչ փուլում Շիրակի մարզը ներկայացնելու իրավունք։ Նմանատիպ մրցաշարերը ոլորտի պատասխանտուներն ու մրցաշարի մասնակիցները բարձր են գնհաատում: