Հայտնի է դարձել, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ. շնչահեղձություն ունի, եղունգները սկսել են սևանալ: Այսինքն՝ ստեղծվելէ մի իրավիճակ, երբ Նիկոլի երեսից երիտասրադը հայտնվել է փաստացի սահմանային վիճակում. կյանքին ակհայտորեն վտանգ է սպառնում: Նշենք նաև, որ Մինասյանի դատապաշտպանը հայտնել է, որ վերաքննիչ բողոքը շատ շուտով կմտնի դատարան:
Կմտնի-չի մտնի, կապ չունի. դատարանն էլ է Նիկոլը, օրենքն էլ, Սահմանադրությունն էլ: Այստեղ հարցն այլ է՝ ՔՊ-ում կնախընտրե՞ն, արդյոք, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ այնպիսի հարված ստանալ, որը նույնիսկ Նիկոլի սիրահարներին կսթափեցնի՝ ստիպելով վերանայել սեփական քաղաքական հայացքները, վերջապես նշմարել գազանին: Աստված մի արասցե, եթե Դավիթ Մինասյանին լուրջ բան պատահի, «Կռակադիլ Գարիկը» ո՞ռ մտռնի-չմտնի, Նիկոլին փրկել է՛լ չի ստացվելու…
Եթե Նիկոլը խելք ունենա, եթե վերջացած հիստերիկ չլինի, ապա պետք է Վերաքննիչ դատարանին հրահանգի Դավիթին ազատ արձակել, քանի որ հակառակ դեպքում ՔՊ-ի համար այնպիսի քաղաքական հեևանքներ կլինեն, որ ոչ մի Արևմուտք կամ ԵՄ Նիկոլին չի կարողանալու նույնիսկ թվանկարչությամբ կերպ վերարտադրել. հանրային ցասումը բոլորին կսրբի-կտանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: