«Առաջնագծում իրավիճակը լավագույնն է վերջին 10 ամիսների ընթացքում»․ Զելենսկի

«Առաջնագծում իրավիճակը լավագույնն է վերջին 10 ամիսների ընթացքում»․ Զելենսկի

Ուկրաինան այժմ առաջնագծում ունի վերջին 10 ամիսների լավագույն իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին՝ հղում կատարելով բրիտանական MI6 հետախուզական ծառայության զեկույցին:

«Սա նրանց եզրակացությունն է, և մեր բոլոր գործընկերները տեսնում են դա։ Հաշվի առնելով մեր տարածքների օկուպացիան և մեր տարածքների դեօկուպացիան, մենք այժմ գտնվում ենք մի փոքր դրական դիրքում՝ ազատագրել ենք մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընդհանուր առմամբ, ճակատը դիմադրում է»,- ասել է Զելենսկին։

Leave a Comment