ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 6-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Վիեննայում կայանալիք մրցույթում Սիմոնը կներկայանա «Paloma Rumba» երգով։
Նշենք, որ «Եվրատեդիլի» առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, երկրորդը՝ մայիսի 14-ին։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին: