
Հռոմի պապ Լևոն 14-րդը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին հայտնում Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների կապակցությամբ:
«Զրույցի ընթացքում ընդգծվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները վերսկսելու անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում արդար ու տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորության և միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի խթանման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։