Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի օդային տարածքում խոցել են ամերիկյան F-15E կործանիչ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ վերջին տասներկու ժամում սա արդեն երկրորդ կործանիչն է, որը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից։
Լրատվամիջոցները հրապարակել են կործանված ինքնաթիռի մնացորդների լուսանկարներ։ Օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններ չկան, սակայն նշվում է, որ նա կատապուլտվել է և վայրէջք կատարել Իրանի տարածքում։
Մի շարք իրանական լրատվամիջոցներ պնդում են, որ իրանական ուժերը, ենթադրաբար, գերի են վերցրել օդաչուին։
Նշվում է նաև, որ ԱՄՆ ուժերը որոնողական գործողություններ են իրականացրել՝ օդաչուին գտնելու համար։