Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր

Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հ...

Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք առկա են Մերձավոր Արևելքի երկրների սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի THAAD հակահրթիռային համալիրից, Զելենսկին ակնկալում է Կիևին փոխանցել նաև այլ համակարգեր։

«Մենք ցանկանում ենք հույս դնել հակաբալիստիկ համակարգերի վրա, որոնք ունեն այդ երկրները, բայց չունենք մենք։ Խոսքը THAAD-ի և այլ համակարգերի մասին է։ Նման համակարգեր չկան նաև Եվրոպայում։ Շատ անհրաժեշտ է, որ դրանք լինեն Ուկրաինայում»,- նրա խոսքերն է մեջբերում «Общественное. Новости» պարբերականը։

Զելենսկին նաև դժգոհել է, որ Կիևը փորձում է գործընկերներից ստանալ PAC-3 հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրների համար, սակայն դրա համար պահանջվում է ԱՄՆ-ի թույլտվությունը։

«Մենք բարձրացնում ենք այդ հարցը։ Այն կախված է ոչ միայն այս կամ այն երկրից, այլև ԱՄՆ-ից։ Պետք է լինի վերավաճառքի թույլտվություն կամ այն, ինչ նրանք մեզ կտան։ Ոմանց հետ մենք արդեն համաձայնեցրել ենք որոշումը, և հիմա նրանք աշխատում են ԱՄՆ-ի հետ»,- պարզաբանել է նա։

Leave a Comment