Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Կահիրեն քննարկում են դեպի Եգիպտոս ռուսական էներգետիկ և գյուղատնտեսական մատակարարումների ընդլայնման հարցը։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և էներգետիկ ռեսուրսների ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներին»,- նշել է նա Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։