Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը․ Ըմբշամարտի ֆեդերացիա

Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, հայտնել են ֆեդերացիայից

Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը․ Ըմբշամարտի ֆեդերացիա


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թվականը:


«Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից: Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել», – հայտնել են ֆեդերացիայից։


Leave a Comment