Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում

Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։

Հայ ըմբիշը 97 կգ քաշային կարգում չի մասնակցի մոտակա մրցաշարերին, այդ թվում՝ առաջիկա Եվրոպայի առաջնությանը։

Այս մասին հայտնել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Նրա խոսքով՝ Ալեքսանյանը շարունակում է բուժման գործընթացը, իսկ 97 կգ քաշային կարգում նրան կփոխարինի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։

Leave a Comment