Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․ 469-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման մեջ, որով պարտադիր բարեկարգման պահանջներ են սահմանվել Երևան քաղաքում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար.
«Պարտադիր բարեկարգման աշխատանքներ են՝
- հանքի հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկագումը, խճապատումը, ասֆալտի քերուկով նորոգումը,
- հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացումը, հանքի տարածքում ջրցան թնդանոթների և/կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը,
- օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ:
Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 2-ից։
- Հորդորում ենք ընդերք օգտագործողներին պահպանել վերը նշված որոշման պահանջները:
- Իրավախախտողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ ՎԻՎ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
