Դադարեցվել են Թադևոս Ավետիսյանի պատգամավորական լիազորությունները

Դադարեցվել են Թադևոս Ավետիսյանի պատգամավորական լիազորությունները

3 ապրիլի 2026 – 11:24 AMT

PanARMENIAN.NetԴադարեցվել են «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով դադարած համարել «Հայաստան» խմբակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանի պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ:

Թադևոս Ավետիսյանը մարտի 26-ին ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նույն օրը նա ներկայացրել է նաև պատգամավորական լիազորություններից հրաժարվելու դիմում։

Leave a Comment