Եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ




 

Sputnik. «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար։


 


Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։


 


«Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։


 


Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին դատարանից տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը կարող է մնալ «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։


 


 


Leave a Comment