Time ամսագրի նոր համարի շապիկին Թրամփի նկարն է՝ «Որտե՞ղ է ելքը» գրառմամբ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Time ամսագրի նոր համարի շապիկին Թրամփի նկարն է՝ «Որտե՞ղ է ելքը: Թրամփը փնտրում է Իրանի հետ պատերազմից դուրս գալու միջոցը» գրառմամբ։

Ըստ հրատարակության տվյալների՝ պատերազմի երրորդ շաբաթվա ընթացքում Թրամփի մերձավոր խորհրդականների խումբը նրան տագնապալի լուրեր է հայտնել. հարցումները ցույց են տվել, որ պատերազմն ավելի ու ավելի անժողովրդական է դառնում: Բենզինի գինը գերազանցել է 4 դոլարը՝ մեկ գալոնի դիմաց, ֆոնդային շուկաները գահավիժել են մինչև բազմամյա նվազագույն ցուցանիշներ, զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, իսկ միլիոնավոր ամերիկացիներ պատրաստվում էին փողոց դուրս գալ:

Ամսագիրը նշում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը զգուշացրել է ԱՄՆ նախագահին, որ պատերազմի ձգձգումը վտանգում է նրա վարկանիշը և հանրապետականների հեռանկարները նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում:

Time-ն ընդգծում է, որ Ուայլսը մտահոգված էր նրանով, որ խորհրդականները նախագահի համար պատերազմի ներքին ընկալման չափազանց լավատեսական պատկեր են նկարում, և գործընկերներին կոչ է արել լինել ավելի անկեղծ գլխավորի հետ քաղաքական ու տնտեսական ռիսկերի հարցում: Ինքը՝ ամերիկյան առաջնորդը, ըստ հրատարակության տվյալների, համոզված է, որ Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքի վերացումը կարող է դառնալ իր գլխավոր պատմական ձեռքբերումներից մեկը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment