ՇՄՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել. չմոտենալ կենդանիներին

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը գրել է․

«Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։

Հարգելի՛ քաղաքացիներ․

տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։

Նրանց՝ բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։

Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։

Խնդրում ենք չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն»,- գրել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:

Leave a Comment