Ապրիլի 1-ից արգելվում է ՌԴ-ից 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ արգելվում է Ռուսաստանից 100 հազար դոլարը գերազանցող կանխիկ ռուբլու տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ։

Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար արգելքը գործում է անկախ գումարից։

Բացառություն է նախատեսված Մոսկվայի և Վլադիվոստոկի օդանավակայանների միջոցով գումար դուրս բերելու համար։ Հրամանագրի համաձայն՝ միջոցառումները ձեռնարկվում են «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև ֆինանսական կայունությունն ապահովելու համար»։

Leave a Comment