Թրամփը գրել է Իրանի խոշորագույն կամրջի ոչնչացման մասին. նա Թեհրանին համաձայնության գալու կոչ է արել՝ «քանի դեռ ուշ չէ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի կամրջի վրա հարվածի տեսանյութը։

«Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, դրանից այլևս երբեք չեն օգտվի. առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ, և ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող էր մեծ երկիր դարձնել»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահն իր տեսանյութում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Թեհրան-Քարաջ մայրուղու վրա մեկ օրում երկու հարվածի մասին։ Հաղորդվել է երկու զոհի մասին։

Leave a Comment